Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար
Advertisement 1000 x 90

Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Reebok-ը ստեղծել է կորոնավիրուսից պաշտպանվելու տեխնոլոգիական դիմակներ։ Ընկերությունն արդեն ներկայացրել է 3 անհատական պաշտպանության միջոց, որոնք հնարավոր է կրել սպորտով զբաղվելու ժամանակ։

Առայժմ դիմակները գտնվում են մշակման փուլում։ Դրանք հնարավոր է կրել ոչ միայն կորոնավիրուսից, այլև աղտոտված օդից պաշտպանվելու համար նույնպես։ Դրանք կարող են տիրոջը ծանուցել թթվածնի մակարդակի և այլ կենսական ցուցանիշների մասին։

Առաջին դիմակը դեմքը տեսանելի է թողնում թափանցիկ էկրանի շնորհիվ։ Դրա մեջ պլանավորում են տեղադրել սրտի զարկերի և շնչառության հաճախականությունը ստուգող ցուցիչներ։

Երկրորդ դիմակն իրենից ներկայացնում է ռեսպիրատորի, թափանցիկ էկրանի և կապյուշոնի միավորում։ Սրանով հնարավոր է լողալ։

Երրորդ դիմակն իր մեջ նեռառում է ջրիմուռներով ռեսպիրատոր, որոնք մաքրում են օդը՝ կլանում են ածխաթթու գազը և արտազատում թթվածին։

vnews.am