«Թուլություն ու կոտրվածության զգացում մարմնում». Սաթի Կազանովան պատմել է վտանգավոր վարակի առաջին ախտանշանների մասին
Advertisement 1000 x 90

«Թուլություն ու կոտրվածության զգացում մարմնում». Սաթի Կազանովան պատմել է վտանգավոր վարակի առաջին ախտանշանների մասին

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում երգչուհի Սաթի Կազանովան ստիպված է եղել Մոսկվայից Կաբարդինո-Բալկարիա գնալ թաղման։ Ավտովթարի հետեւանքով մահացել է նրանց ընտանիք մտերիմը։ Արարողությունից հետո արտիստն ու նրա հարազատները՝ մայրն ու քույրը, իրենց վատ են զգացել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Բժիշկները կորոնավիրուս են կասկածել։ «Իհարկե, ընտանիքս դիմակներ է կրել, երբ խանութ է գնացել։ Սակայն թաղման ընթացքում դիմակ չենք կրել… Ինչպես ես դիմակ կրելու, եթե շրջակայքում հարազատներդ են, երբ մտերիմները վշտի մեջ են։ Իհարկե, կգնաս, կգրկես, կցավակցես։ Հիմա ես, իհարկե, դիմակով կգնայի… Բայց արդեն եղել է այնպես, ինչպես եղել է»,- նշել է արտիստը։

«Մայրս նաեւ թեթեւ էր հագնված։ Կարծում եմ՝ թաղման ընթացքում նա մրսել է… Հավանաբար հիվանդության ամենատագնապալի ախտանշանը ջերմությունն էր, համի ու հոտառության զգացման թուլացումը։ Նաեւ անհանգստացնում էր կոտրվածութունը մարմնում։ Շատ ուժեղ կոտրվածություն ու թուլություն, որը ես նախկինում երբեք չեմ զգացել։

Առաջին ախտաշնների ի հայտ գալուն պես մայրս ջերմիջեցնողներ է խմել եւ ամենն, ինչ վիտամին C է պարունակում։ Ինգալիացիա էր անում, իմբիրի ու մասուրի հիմքով ըմպելիքներ էր խմում։ Բայց դա, ցավոք, ոչ նրան, ոչ ինձ ու քրոջս չօգնեց։ Մենք չենք կարող վստահորեն ասել՝ արդյոք մեզ մոտ COVID-19  էր, թե այլ վարակ։ Նույնիսկ բժիշկները չեն կարողանում դա հասկանալ։

Իմ երկու թեստերի արդյունքները բացասական են, մեզ մոտ վիրուսային պնեւմոնիա է եղել, որը շատ նման է նրան, որն առաջանում է կորոնավիրուսի դեպքում։ Ես, փառք Աստծո, առողջացել եմ, բայց մայրիկին երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց են տեղափոխել։ Հնարավոր է՝ դա արձագանք է մինչեւ վերջ չբուժված պնեւմոնիային, որը նրա մոտ եղել է երկու ամիս առաջ»,- ասել է Կազանովան։

style.news.am