Մեքսիկայում «կորոնավիրուսային» կարկուտ է եկել
Advertisement 1000 x 90

Մեքսիկայում «կորոնավիրուսային» կարկուտ է եկել

Մեքսիկական Նուևո-Լեոն նահանգում արտասովոր ձևի կարկուտ է եկել: Դրանք ունեցել են կորոնավիրուսի ձև: Տեղի բնակիչները որոշել են, որ այդպես «Աստված հիշեցնում է մարդկանց մնալ տանը» կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, գրում է Daily Mail-ը:

Կորոնավիրուսի ձև ունեցող կարկուտի լուսանկարները հայտնվել են համացանցում:

Պատկերներն ուսումնասիրել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մասնագետ Ժոզե Միգել Վինասը: Ըստ նրա՝ անսովոր ոչինչ չկա:

«Սաստիկ փոթորիկների ժամանակ տարբեր չափերի կարկտահատիկները միմյանց հարվածելիս ճեղքվում և կպչում են՝ առաջացնելով տարբեր ձևեր»,- պարզաբանել է փորձագետը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր