Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խախտել է Իսպանիայում գործող կարանտինի կարգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական ԶԼՄ-ները գրում են, որ Զիդանը տեղաշարժման արգելքի ընթացքում տեղափոխվել է Մադրիդի ծայրամասում գտնվող իր առանձնատուն: Եթե հաստատվի, որ Զիդանը խախտել է կարանտինի կարգը, ապա ֆրանսիացին կտուգանվի 1 500 եվրո գումարով: Ըստ իսպանական օրենքների, կարանտինի ընթացքում իրավունք չկա լքելու Մադրիդի սահմանները:
Այժմ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարի մեջ է: Այն կվերսկսվի հունիսին: Մադրիդի «Ռեալ»-ը սկսել է մարզումները, որին ներկա է եղել նաև Զիդանը:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը