Նոր Զելանդիայում վարչապետ Ջասինդա Արդերնի հեռուստատեսային ելույթի ուղիղ հեռարձակման ժամանակ տեղի ունեցել երկրաշարժ։
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ չնայած ցնցումներին, վարչապետն իրեն չի կորցրել և հումորով է արձագանքել։
Վարչապետի ելույթի այդ հատվածի տեսագրությունը լրագրողը հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում։
Կադրերի մեջ երևում է, թե ինչպես է ցնցվում շենքը, որտեղ գտնվում էր վարչապետը։
«Մեզ մոտ այստեղ ոչ ուժեղ երկրաշարժ է, Ռայան, թեթև ցնցում։ Եթե դու տեսնում ես, իմ հետևում առարկաները ցնցվում են»,- ասել է վարչապետը հարցազրույցը վարող Ռայան Բրիջին՝ ավելացնելով, որ կարող է շարունակել հարցազրույցը։
Հաղորդվել է, որ տեղի է ունեցել 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները տևել են 30 վարկյան։
Jacinda Ardern there just casually banging on with her interview during a 5.8 magnitude earthquake. Extremely Jacinda Ardern. pic.twitter.com/sKv6Gu66oz
— Hannah Jane Parkinson (@ladyhaja) May 25, 2020