Ո՞ր մթերքները կարող են պաշտպանել սրտի հիվանդություններից
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքները կարող են պաշտպանել սրտի հիվանդություններից

Օմեգա 3-ը ձկան և սննդային հավելումներում հագեցած ճարպաթթու է, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը, պարզել են Իսպանիայում և Հարվարդում աշխատող գիտնակաները, որոնց հոդվածը հրապարակվել է Journal of the American Heart Association պարբերականում։

Հետազոտությանը մասնակցել է 53 տարեկան միջին տարիքով 26 034 կին, որոնց մոտ վերցրել են արյան փորձանմուշներ լիպոպրոտեինների պարունակությունը պարզելու համար․ դրանք սպիտակուցներ են, որոնց կազմում կան տարբեր նյութեր՝ ներառյալ տրիգլիցերիդներ և խոլեստերին։ Մասնակիցների շրջանում անցկացրել են հարցում պարզելու համար, թե որքան հաճախ են նրանք օգտագործել ձուկ և օմեգա 3 պարունակող սննդային հավելումներ։

Արյան պլազմայի նմուշներում չափել են լիպիդների, լիպոպրոտեինների և ապոլիպոպրոտեինների պարունակությունը, ինչպես նաև համադրել են դրանք այնպիսի հագեցած ճարպաթթուների օգտագործման հետ, ինչպես էիկոսապենտաենոիկ (ԷՊԿ), դոկոզաէքսաենոիկ (ԴԷԿ) և α-լինոլենիկ (ԱԼԿ) թթուները։

Պարզվել է, որ ձկան և օմեգա 3 պարունակող հավելումների հաճախակի օգտագործումը կապված է տրիգլիցերիդների ցածր պարունակության հետ։ (ԴԷԿ)-ն ու (ԱԼԿ)-ն նպաստել են «լավ» խոլեստերինով բարձր խտության լիպոպրոտեինների ավելացմանը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա 3 հագեցած ճարպաթթուները նպաստել են սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը, սակայն ճարպաթթվի ամեն տեսակը ցուցաբերել է առանձնահատուկ և տարբեր ազդեցություն։

med.news.am