
NBA-ի լեգենդ Կոբի Բրայանտի չեմպիոնական մատանին, որը նա նվաճել էր 1999/00 թվականի մրցաշրջանում վաճառվել է աճուրդում, տեղեկացնում է TMZ-ն:
«Լոս-Անջելես Լեյքերսի» կազմում նվաճած մատանիները Բրայանտը հանձնել էր իր մայրիկին, ով էլ 2013-ին ՝ 280.000 դոլարով դրանք վաճառել էր մի մասնավոր նմուշահավաքի:
Նա էլ այդ մատանիներից մեկն այժմ վաճառել է աճուրդում: Հաղորդվում է, որ անհայտ գնորդը դրա դիմաց վճարել է 206.000 դոլար:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 26-ին Բրայանտն ու իր 13-ամյա դուստրն ուղղաթիռի կործանման զոհ էին դարձել Կալիֆորնիայում: