«Հայփոստ» ՓԲԸ-ի Էջմիածնի բաժանմունքում կորոնավիրուսի դեպք է գրանցվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։
Մարզպետը հայտնեց, որ առայժմ իրեն հայտնի է մեկ վարակվածի մասին, այնուամենայնիվ, քանիսն էլ լինեն վարակված աշխատակիցները, անձնակազմն ինքնամեկուսանալու է։
«Բաժանմունքը չի փակվի, ակնկալում ենք, որ նոր աշխատակզմ կլինի Երեւանից»,- նշեց մարզպետը։
Արմավիրի մարզում կորոնավիրուսով մինչեւ այժմ վարակվել է 447 անձ, առողջացածները 235-ն են։