Գիտնականները հայտնել են, որ հսկայական Հնդկա-ավստրալական տեկտոնական սալը բաժանվում է մասերի: Դրա արագությունը հասնում է տարեկան շուրջ 2 միլիմետրի: Նման տեղեկություն հայտնվել է Live Science ամսագրում՝ Geophysical Research Letters գիտական հրատարակությանը հղումով:
Այսպիսով, ապագայում Հնդկա-ավստրալական սալը իսկապես կբաժանվի մի քանի մասի, և գիտականորեն երկար սպասել դրան հարկավոր չի լինի: Մոտ մեկ միլիոն տարի անց սալերը կլինեն իրարից մոտ 1,7 կմ հեռավորության վրա:
Մեր մոլորակի վրա, սակայն, առավել ակտիվ հատվածներ ևս կան: Օրինակ՝ Մեռյալ ծովի հատակին ճեղքը մեծանում է տարեկան 0,4 սմ արագությամբ, իսկ Կալիֆոռնիայի Սան-Անդրեասում՝ 1,8 սմ արագությամբ:
Geophysical Research Letters-ի հոդվածի հեղինակները նշում են, որ Հնդկա-ավստրալական սալի ճեղքն այնքան աննշան է այսօր, որ գիտնականները դժվարությամբ են այն հայտնաբերել: Դրա վրա գիտնականների ուշադրությունը հրավիրել են երկու ուժգին երկրաշարժերը, որոնք տեղի են ունեցել Հնդկական օվկիանոսում: Ուսումնասիրելով տվյալները՝ գիտնականները եզրակացրել են, որ այդ երևույթների պատճառ են դարձել «մոլորակը փոխող ուժերը»: Հետագա ուսումնասիրությունները հավաստել են այդ եզրակացությունը: