Սա քաղաքականությունից դուրս է. Սիմոնյանը ընդդիմությանը COVID-19-ի հարցում միասնականության կոչ արեց
Advertisement 1000 x 90

Սա քաղաքականությունից դուրս է. Սիմոնյանը ընդդիմությանը COVID-19-ի հարցում միասնականության կոչ արեց

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական, նաև արտախորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց նոր տեսակի կորոնավիրուսի հարցում միասնական դիրքորոշում ցուցաբերել:

«Ես մի առաջարկ ունեմ, որը ոչ միայն վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմությանը և քաղաքական դաշտում գործող բոլոր գործիչներին: Ակնհայտ է, որ պատերազմի, սահմանում կանգնած զինվորի հետ կապված որևէ մեկն այս դահլիճում կամ դահլիճից դուրս չի կարող այլ կարծիք ունենալ: Եվ այս պարագայում նույնպես մեր միասնականությունն է պետք, քանի որ մարդիկ են մահանում: Կարծում եմ, որ այս համավարակի հետ կապված մենք պետք է մշտապես միասնական դիրքորոշում ցուցաբերենք և, եթե դրա կարիքը կա, նույնիսկ ինչ-որ ֆորմատներ հասկանանք ու քննարկումներ անենք»,-ասաց Սիմոնյանը:

Նա շեշտեց՝ սա միասնական աղետ է: ԱԺ փոխնախագահը հորդորեց նաև դահլիճում գտնվող գործընկերներին՝ մտածել այդ ուղղությամբ և միասնական ինչ-որ գործողություններ ձեռնարկել այս «պատերազմական» իրավիճակում միասին քննարկելու, աշխատելու:



Նման նյութեր