
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով՝ ընդհանուրը դառնալով 362 հազար 342:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Օրվա կտրվածքով աճը կազմել է 2.5 տոկոս՝ նախորդ օրվա 2.6 տոկոսի դիմաց: