
Իրանում մայիսի 26-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1787-ով՝ ընդհանուրը դառնալով 139 հազար 511: Մահացածների թիվն ավելացել է 57-ով: Երկրում վարակի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 7 հազար 508 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանութունը: