Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թայլանդում մտցված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 30-ը:
«Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ առաջարկը ներկայացրել է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կենտրոնը, որը հավանության է արժանացել կառավարության կողմից:
Նշվում է, որ կառավարությունն արատակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգումը պայմանավորում է աշխարհում համաճարակային իրավիճակի անկայուն լինելու, ինչպես նաև վարակի երկրորդ ալիքի հնարավոր բռնկման հետ:
Նաև հաղորդվում է, որ Թայլանդի կառավարությունը հանձնարարություն է տվել սահմանափակումների մեղմացման երրորդ փուլի քննարկման վերաբերյալ, որը պետք է սկսվի հունիսի 1-ից: