Օրերս հայտնի ռեփեր Սերյոգայի (իսկական անունը՝ Սերգեյ Պարխոմենկո) նախկին կինը՝ Պոլինա Օլոլոն, կարողացել է հանդիպել որդիներից մեկին, որին մոտ երկու ամիս չէր տեսել։ Նա Պլատոնին տեսել է Կիեւի մերձակայքում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկի տարածքում, սակայն նա վախեցել է խոսել մայրիկի հետ, քանի որ հայրիկը կբարկանա։
«Երեխաները, որոնք ինձ համար հոգի էին տալիս, ինձ մշտապես գրկում էին, դպրոցից հետո վազում դեպի ինձ, հիմա պարզապես վախենում են մոտենալ ինձ ու ամուր գրկել։ Մեր կապը շատ ամուր էր, բայց դժոխային բաժանումն իր գործն արել է, ինչպես եւ ծրագրված էր հոր կողմից։ Պլատոնի վարքագիծը շատ է փոխվել։ Նա խոսում էր իրեն ոչ բնորոշ արտահայտություններով. «Դու ապահովված չես», «ինչպես ենք գումար աշխատելու»։ Փող, փող եւ այլ մանիպուլիացիաներ»,- խոսոտավանել է Օլոլոն։ Երեխան խոստովանել է, որ շատ է կարոտել մայրիկին, սակայն հրաժարվել է գնալ նրա հետ։