
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար անցկացվող գլոբալ դրամահավաքի շրջանակում արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո:
«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Հիանալի արդյունք, մենք հասել ենք «Գլոբալ պատասխան» խոշոր մարաթոնի առաջին մեծ նշաձողին»,- նշել է նա «Թվիթեր»-ում:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 4-ին կազմակերպեց դոնորների միջազգային առցանց համաժողով: ԱՄՆ-ն հրաժարվել էր մասնակցությունից: Առաջին փուլում հավաքվել էր 7.4 մլրդ եվրո, այնուհետև մասնավոր դեմքերը, հիմնադրամները և կառավարությունները շարունակել են նվիրատվություններ կատարել: