Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսին. armeniasputnik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում Հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին:

Պուտինը հանձնարարել է նախապատրաստվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին:

«Մենք դա կանենք հունիսի 24-ին ՝ այն օրը, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, երբ Կարմիր հրապարակով անցան մարտիկները, որոնք մարտնչեցին Մոսկվայի մոտ եւ պաշտպանեցին Լենինգրադը, որոնք կռվեցին Ստալինգրադի մոտ, ազատագրեցին Եվրոպան, որոնք գրոհեցին Բեռլինը», – ասել Է Պուտինը:

Հիշեցնենք, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չկայացավ կորոնավիրուսի համավարակի պատճառով։

«Անմահ գունդ» ակցիան և ռազմածովային շքերթն էլ կանցկացվեն հուլիսի 26-ին:

armeniasputnik.am



Նման նյութեր