Երեկ գործնականում Կասկադի բոլոր ռեստորանները, սրճարանները փակվեցին. Փաշինյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երեկ գործնականում Կասկադի բոլոր ռեստորանները, սրճարանները փակվեցին. Փաշինյան

Այն կանոնները, որ ձեզ համար ենք սահմանել, սիրելի քաղաքացիներ, այդ կանոնները մենք ինքներս խստորեն պահպանելու ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, պարեպատատն նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս ընթացքում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հիմնարկ-ձեռնարկություններ են փակվել. «Հարյուրավոր քաղաքացիներ տուգանվել են, հաևրյուրավոր ավտոմեքենաների վարորդներ են տուգանվել եւ տարվել տուգանային հրապարակ:Մ Այսօրվանից մենք ռեյդերի պրակտիկ ենք կիրառում: Այսօր, օրինակ, միայն մի վարչական շրջանում երկու ժամվա գործողության ընթացքում 35 տաքսի է ենթարկվել պատասխանատվության, տրանսպորտի տասնյակ միջոցների վարորդներ են ենթարկվել պատասխանատվության: Երեկ գործնականում ամբողջ Կասկադի ռեստորանները, սրճարանները փակվեցին: Այս առումով գնալու ենք խիստ միջոցների: Բոլորը պետք է հասկանան, որ պարետատան կանոնների խախտումը բերելու է պատասխանատվության: Սրա նպատակը ոչ թե պատժելն է, այլ նպաստելը, որ քաղաքացիական գիտակցության բարձրանա»,-ասաց նա:

Իր հերթին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց. «Վերջին օրերին սահմանափակումները տնտեսվարողների նկատմամբ ծավալային առումով շեշտակի աճել են: Մենք սահմանեցինք 12 ոլորտային կանոնները տնտեսական գործունեության տեսակների համար: Մենք մոտավորապես օրական սահմանափակումներ կիրառում ենք 100-ից ավելի տնտեսվարողների մոտ: Հուսով եմ, որ այս թիվը ժամանակի ընթացքում կնվազի, ոչ թե կաճի: