
Սևանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 25-ի դրությամբ բարձրացման նոր նիշ է գրանցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա մայիսի 25-ի նիշից:
Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա հունվարի իննից մինչեւ մայիս 25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ է տեղափոխվել 103 միլիոն 452 հազար խորանարդ մետր ջուր:
Այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով լճից առայժմ ջուր բաց չի թողնվել: Սևան թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
Խոսրով Խլղաթյան