Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական:
Ստորեւ ներկայացնում ենք նրա կենսագրությունը։
Կրթություն՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոն, Մոսկվա, 1980-1984 Ասպիրանտուրա, Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու (մաշման ենթակա համակարգերի գծային և ոչ գծային օպտիմիզացիա).
Երևանի Պետական Համալսարան , Երևան, 1975-1980 Կիրառական Մաթեմատիկայի Ֆակուլտետ, գերազանցությամբ դիպլոմ։
Աշխատանքային փորձ՝ ԱրմենՏել ՓԲԸ (Վեոն Արմենիա) , Երևան 2016 – 2018 Գլխավոր տնօրենի տեղակալ տրանսֆորմացիայի նախագծերի գծով
– Ռազմավարական նախագծերի իրականացման կոորդինացում և վերահսկում
– Թվային տրանսֆորմացիայի նախագծերի իրականացման կոորդինացում և վերահսկում
– ԱրմենՏել ՓԲԸ (Վեոն Արմենիա) , Երևան 2008 – 2016 Պայմանագրերի մոնիտորինգի բաժնի պետ,
– Միջազգային պայմանագրերի մոնիտորինգ
– Ֆինանսական և բիզնես գործընթացների տրանսֆորմացիայի նախագծերի կառավարում
Համաշխարհային բանկի Իրավական բարեփոխումների Ծրագրերի Իրականացման Գրասենյակ, Երևան 2004 – 2006 Տեղեկատվական Տեխնոլոգիաների Խարհրդատու
– ARLIS (Armenian Legal Information System) Հայաստանի Իրավական Ակտերի Տեղեկատվական Համակարգի նախագծման, մշակման և ներդրման կոորդինացում (www. arlis.am, www. laws.am, www. legislation.am)
– Դատական գործերի ավտոմատացման, Հարկադիր կատարման ծառայության գործառույթների ավտոմատացման համակարգերի նախագծման և մշակման վերահսկում։
ԱրմենՏել ՓԲԸ (Վեոն Արմենիա) , Երևան 1998 – 2008 Եկամուտների երաշխավորման վարչության պետ,
Պայմանագրերի մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ,
Անհուսալի և վիճահարույց պարտքերի վերլուծության բաժնի պետ։
Նորինտել ՍՊԸ, Երևան 1992 -1998, Տեղեկատվական Տեխնոլոգիաների գլխավոր մասնագետ,
ԽՍՀՄ Գիտության Պետական Կոմիտեի Կիրառական Ավտոմատացված Համակարգերի ԳՀԻ Հայկական մասնաճյուղ 1988-1992 Տվյալների Շտեմարանների բաժնի պետ
Երևանի Պետական Համալսարան 1985-1988, Դասախոս
Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոն 1984-1988 Գիտաշխատող
Ամուսնացած է, ունի երկու դուստր։