Սիրով հրապարակում եմ ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը:
Բրյուս Պողոսյանն այն գտել է իր պապի՝ Խաչատուր Պողոսյանի անձնական արխիվում։ Հարյուր տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարությանը կատարած 75 ԱՄՆ դոլարի նվիրատվության ստացականն է, որը հայկական բանակին աջակցելու, սատարելու պատմական վառ օրինակ է։
Հ.Գ. եթե ունեք Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարությանը կատարած նվիրատվության նմանօրինակ փաստաթուղթ, խնդրում եմ հրապարակել մեկնաբանությունների դաշտում:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփձանյանի ֆեյսբուքյան էջից: