Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի տվյալներով` աշխարհի լավագույն ըմբիշներից մեկն է:
«Արթուր Ալեքսանյանը բարձր է պահում Հայաստանի դրոշի պատիվը: 2016 թվականին «Սպիտակ արջը» նվաճեց օլիմպիական ոսկին: Հերոս ըմբշամարտիկը 2010–ական թվականներին երեք անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Վերջին անգամ 2017 թվականին աշխարհի խաղերում նա ոսկի նվաճեց», – ասվում է տեսանյութում, որը հրապարակվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am