
Sukhoi Superjet 100 ուղևորատար օդանավը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում:
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
Աղբյուրը տեղեկացրել է, որ վայրէջքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 13:07-ին: Անձնակազմը թռիչքի ընթացքում նկատել է, որ աջ շարժիչի հետ կապված խնդիր կա։
Նշվում է, որ վայրէջքի պահին օդանավում ուղևորներ չեն եղել: