Գերմանացի փորձագետ-ախտաբան Ժաննա Շմիդտը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու անհնարինության մասին, հաղորդում է Med-heal-ը:
Նրա խոսքով՝ պատվաստանյութ ստեղծելու համար գլխավոր խոչընդոտը կարող է դառնալ վիրուսի գենոմի՝ սպիտակուցները կոդավորելու ունակությունը: Պատվաստանյութի գործողությունը կայանում է նրանում, որպեսզի ուժեղացնի որոշակի բջիջների իմունային պատասխանը: Կորոնավիրուսն ունակ է «խաբել» բջիջներին՝ դրանց վրա ազդեցություն գործելով:
Ժաննա Շմիդտը նշել է, որ այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ մարդու անվտանգության համար օրգանիզմում կենդանի թուլացած վիրուս ներարկելու ժամանակ:
Ավելի վաղ ԱՀԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ կորոնավիրուսով վարակված ոչ բոլոր մարդկանց մոտ կարող է կայուն իմունիտետ ձեւավորվել: