Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար
Advertisement 1000 x 90

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ Երևանում։ Մինչ այդ Սամվել Բաբայանը երբևէ չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու առումով, նա միշտ պատրաստ է համագործակցության հանուն երկրի ապագայի և ժողովրդի։ Երեկ առաջարկել եմ նրան զբաղեցնել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահի խոսքով՝ Արցախի անվտանգության խորհուրդը իր համար լինելու է կարևոր օղակներից մեկը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սամվել Բաբայանին այս ծանր ժամանակահստվածում ստանձնելու նման կարևոր պատասխանատու պարտականություն»,- ասաց Հարությունյանը։



Նման նյութեր