Ինչպես գրում է tert.am-ը, ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքն արդեն երրորդ գիշերն է ուշքի չի գալիս Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով անցկացվող ցույցերից. այստեղ ցուցարարների գործողությունները հանգեցրել են հրկիզումների, այդ թվում` ոստիկանական բաժանմունքում, գրում է The Guardian պարբերականը:
Անկարգությունները սկսվել են նրանից հետո, երբ ոստիկանը դաժանաբար սպանել է սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդին և համապատասխան տեսանյութը տարածվել է համացանցում: Հայտնի է, որ սպիտակամորթ ոստիկանը, մոտ 9 րոպե պառկեցնելով Ֆլոյդին գետնին, ծնկով սեղմել է նրա վիզը և ուշադրություն չի դարձրել տղամարդու բացականչություններին, երբ նա գոռացել է, որ չի կարողանում շնչել:
Այս դեպքից բարկացած՝ հարյուրավոր ցուցարարներ քայլել են քաղաքի կենտրոնով՝ բացականչելով արդարության կոչեր, իրենց հետ տանելով պաստառներ, որոնց վրա գրված է եղել՝ «Ես չեմ կարողանում շնչել»:
Ամբողջությամբ՝ tert.am