ՌԴ-ում COVID-19-ի հետևանքով 232 մահվան նոր դեպք է գրանցվել.համավարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշը
Advertisement 1000 x 90

ՌԴ-ում COVID-19-ի հետևանքով 232 մահվան նոր դեպք է գրանցվել.համավարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշը

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 232-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 4 հազար 374: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Այս ընթացքում մահացության ամենաբարձր ցուցանիշը եղել է 174, այն գրանցվել է երկու անգամ՝ մայիսի 26-ին և մայիսի 28-ին: Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 572-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 387 հազար 623: Կորոնավիրուսը հաղթահարածների թիվը հասել է 159 հազար 257-ի, ինչը կազմում է վարակվածների 41 տոկոսը: Վերջին մեկ օրում դուրս է գրվել 8 հազար 264 մարդ:

Նոր դեպքերից 2 հազար 332-ը գրանցվել է Մոսկվայում․ այստեղ վերջին մեկ օրում դուրս է գրվել 3 հազար 473 մարդ: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում դուրս է գրվել 74 հազար 724 մարդ, որը կազմում է վարակվածների 42.5 տոկոսը: Մոսկվայում ընդհանուր վարակվածների թիվը 175 հազար 829 է:



Նման նյութեր