Բարեկագրվում է Խոր վիրապ վանքի հարակից տարածքը, զգալի աշխատանք է նախատեսված նաև Գորիսում, Գյումրիում
Advertisement 1000 x 90

Բարեկագրվում է Խոր վիրապ վանքի հարակից տարածքը, զգալի աշխատանք է նախատեսված նաև Գորիսում, Գյումրիում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել են Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնման, ինչպես նաև Գորիս քաղաքի կենտրոնական մասի  պատմամշակույթային միջավայրի վերականգնման ենթածրագրերը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ գնումների գործընթացում է գտնվում Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ենթածրագիրը։

Վերը նշված ենթածրագրերի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝Վարարակն գետի աջ հատված՝ Գետափնյա փողոց, Դավիդ Բեկ-Գետափնյա խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկ, Վարարակն գետի ձախ հատված՝ Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկից մինչև Մակիչի փողոցի հետ հատվող հետիոտային կամուրջ, արտաքին լուսավորություն, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում  հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև, նաև գետի մաքրում   և հենապատերի վերականգնում:

Իրականացվում է Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակույթային միջավայրի վերականգնում` Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների, Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցներում` ներառելով մայթերի և երթևեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքները: Նշված փողոցներում կատարվում է արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիս քաղաքի հին և նոր հատվածների միջև հետիոտնային և հեծանվային երթուղու ձևավորում։ Նախատեսված է նաև Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920 թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի և բնակելի տների տանիքների, պատշգամբների և ճակատների վերականգնում և վերանորոգում: Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման աշխատանքները:

Ներկայումս ընթացքի մեջ են նաև Խոր վիրապ վանքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք ներառում են դեպի վանք տանող ճեմուղու ստեղծում․ ավտոկայանատեղիի և անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքների ստեղծում, կանաչապատում, լուսավորություն։

Ընթացիկ փորձաքննության փուլում են Գյումրի քաղաքի Կումայրի պատմական թաղամասի ևս 7 փողոցի, դեպի Մարմաշեն տանող ճանապարհի և վանքի հարակից հանրային ենթակառուցվածքների և բարեկամության այգու տարածքի բարեկարգման ենթածրագրեը։

2020 թվականի ընթացքում նախագծման և իրականացման մեկնարկի են պատրաստվում ինչպես ընթացիկ փորձաքննության փուլում գտնվող, այնպես էլ ներքոհիշյալ ենթածրագրերը: Մասնավորապես, Քարերի Սիմֆոնիա բնական հուշարձանի համար ավտոկայանատեղիի և անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքների ստեղծում, Դվինի հուշարձանների վերականգնում և ամրակայում, Զորաց Քարեր հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում, Դեպի հին Խնձորեսկ քարանձավային քաղաք տանող ճանապարհի բարեկարգում, Գառնի-Լանջազատ ճանապարհի վերանորոգում:

2019 թվականի մայիսից բանակցություններ են ընթանում Համաշխարհային Բանկի և Հայաստանի կառավարության միջև վերակազմավորման գործընթացի ընթացքում ծրագրի աշխարհագրական ծածկույթը և ժամկետներն ընդլայնելու, ինչպես նաև նոր բովանդակություն ձևավորելու նպատակով։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։ Ծրագրի բովանդակության պատասխանատուն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, Ծրագրի իրականացնողը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամը: