Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը
Advertisement 1000 x 90

Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը

Իսպանական Պրիմերայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ ամեն ինչ պատրաստ է առաջնության վերսկսման համար։ Նա նաև ասել է, որ արդեն ձեռնարկվել են բոլոր միջոցառումները արդեն նոր մրցաշրջանի մեկնարկի համար։

«Տա Աստված՝ մենք վարադառնանք հունիսի 11-ին։ Իսպանիայի առաջնության վերադարձի կազմակերպման աշխատանքներին մասնակցում է Լա Լիգայի 130 աշխատակից։ Մենք պատրաստ ենք։ Մեր գլխավոր նպատակն այս առաջնությունն ավարտին հասցնել է։ Նորն էլ կսկսենք սեպտեմբերի 12-ին»,– Տեբասի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսպանիայի առաջնությունը դադարեցվել էր մարտին։ Մրցաշարային աղյուսակն այդ պահին գլխավորում էր «Բարսելոնան» 58 միավորով։ 57 միավոր հավաքած «Ռեալը» երկրորդն էր։

vnews.am