Ամերիկացիների մեկ երրորդը կորոնավիրուսի համավարակի պայմաններում տառապում է տագնապայնությամբ կամ դեպրեսիայով
Advertisement 1000 x 90

Ամերիկացիների մեկ երրորդը կորոնավիրուսի համավարակի պայմաններում տառապում է տագնապայնությամբ կամ դեպրեսիայով

Ամերիկացիների մեկ երրորդը կորոնավիրուսի համավարակի պայմաններում տառապում է տագնապայնությամբ կամ դեպրեսիայով, հայտնում է Fox News-ը:

Ապրիլի 23-ին սկսված հետազոտությունը տեւել է 90 օր եւ ներառել է շուրջ 40 հազար մարդու տվյալները: Ըստ արդյունքների՝ 18-ից մինչեւ 29 տարեկանների 47,4 տոկոսը ունեցել է տագնապայնության կամ դեպրեսիայի նշաններ, 70-ն անց մարդկանց միայն 19,8 տոկոսն է ունեցել նման նշաններ:

Ստացած տվյալները ցույց են տալիս համավարակի հետ ուղիղ հարաբերակցությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ կրթական ավելի ցածր մակարդակով եւ 18-29 տարիքային խմբի մարդիկ տըագնապայնության եւ դեպրեսիայի ավելի բարձր մակարդակ են ունեցել: Դեպրեսիայի բարձր ցուցանիշներ են հայտնաբերվել սեւամորթների եւ լատինաամերիկացիների շրջանում:

Փորձագետների կարծիքով ԱՄՆ-ում սեւամորթ համայնքները, ինչպես, օրինակ, Չիկագոյում, կորոնավիրուսի հետեւանքով ավելի շատ են տուժել:

Հարցումը կօգնի վերահսկել ԱՄՆ-ում հոգեկան առողջության վիճակը ու ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) ու Մարդահամարի բյուրոյի տվյալների համաձայնեցնել «առողջապահության ոլորտում ազգային նպատակները, գնահատել առողջապահության ոլորտում քաղաքականությունն ու ծրագրերը եւ հետեւել առողջության ու բժշկական օգնության նկատմամբ վարքագծում փոփոխությունները»:

news.am