Վրաստանում ժամանակավորապես դադարեցվել է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի կիրառումը: Որոշումն ընդունվել է կլինիկական խմբի հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԻնտերպրեսՆյուզ»-ը:
Որոշումն ընդունվել է սոլիդարության հետազոտության շրջանակում: Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ Վրաստանը՝ որպես հետազոտության մասնակից երկիր, կիսում է ԱՀԿ-ի խորհուրդները և, համապատասխանաբար, ժամանակավորապես դադարեցնում է «Պլակվենիլի» կիրառումը:
«Բացառված չէ, որ հավելյալ ապացույցների հայտնվելուն պես «Պլակվենիլը» կրկին կկիրառվի: Սակայն դեռ հիմքեր չկան այդ մասին խոսելու համար, և պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը»,-ասել է Գաբունիան:
Նրա խոսքով՝ Վրաստանում «Պլակվենիլը» մշտապես կիրառվել է դրա կողմնակի էֆեկտների ինտենսիվ մոնիթորինգի ռեժիմում:
«Պացիենտների մոտ, որոնք ստացել են «Պլակվենիլ», լավ արդյունք է եղել: Այդ դեպքում կլինիցիստները խոսում են հիվանդության ընթացի կրճատման մասին, դրա ֆոնին պացիենտների մոտ լուրջ կողմնակի էֆեկտներ չեն եղել»,-ասել է փոխնախարարը:
Վրաստանի ԱՆ տվյալների համաձայն՝ նախարարությունը բուժման նոր միջոցը կհաստատի հաջորդ շաբաթ: