Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք ամենաճանաչված հայ քույրերին. այսօր ընդլայնել ենք այդ ցանկն ու անցել համաշխարհային մասշտաբով ճանաչում ունեցող ազգականուհիներին: Այս ցանկն, ի դեպ, ավելի մեծ կարող էր լինել, քանի որ ճանաչված հայտնիները սովորաբար սերում են ճանաչված ընտանիքներից, բայց մենք սահմանափակվել ենք` ներկայացնելով միայն հայտնի քույրերին:
Պենելոպե եւ Մոնիկա Քրուզներ
Դե,Պենելոպե Քրուզին առաձնահատուկ ներկայացնելու կարիք չկա: Սկսելով իր դերասանական կարիերան իսպանական ֆիլներից` նա սահուն անցում կատարեց դեպի Հոլիվուդ: Նրա կրտսեր քույրը` Մոնիկան, Պենելոպեի հայտնիությունը չունի, բայց հասցրել է նկարահանվել տասնյակ ֆիլմերում, որոնցից հայտնի են «Վերջին ժամը», «Ջերի Քոթթոն» եւ այլն:
Մերի–Քեյթ եւ Էշլի Օլսեններ
Հոլիվուդյան երկվորյակները նկարահանել սկսել են դեռ փոքրուց` ֆիլմերում էլ մարմնավորելով երկվորյակների: Նրանց համատեղ ֆիլմերից հատկապես հայտնի են`«Ֆուլ Հաուս», «Մի անգամ Հռոմում», «Մարտահրավեր», «Նյու Յորքի ակնթարթները» եւ այլն: Ավելի հասուն տարիքում քույրերը սկսեցին նկարահանվել նաեւ առանձին նախագծերում:
Քարդաշյան եւ Ջեններ քույրեր
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մասին երկար խոսել պետք չէ. նրանք իրենց մասին բարձրաձայնեցին Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի շնորհիվ: Սա այն դեպքն է, երբ ընտանիքից հայտնի են ոչ միայն երկուսը, այլեւ բոլորը: Քորթնի, Քիմ եւ Քլոե Քարդաշյանները Քրիս Ջենների եւ Ռոբերտ Քարդաշյանի դուստրերն են, իսկ Քենդալ եւ Քայլի Ջեններների հայրը Բրյուս Ջեններն է, որն այժմ հայտնի է` որպես Քեյթլին Ջեններ: Քույրերն ունեն նաեւ եղբայր` Ռոբ Քարդաշյանը, որը եւս հայտնի է Քարդաշյանների մասին պատմող շոուից:
Ամբողջությամբ՝ style.news.am