Քայլի Ջեները եկամուտների մասին ստի պատճառով կարող է բանտում հայտնվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քայլի Ջեները եկամուտների մասին ստի պատճառով կարող է բանտում հայտնվել

22-ամյա Քայլի Ջեներին սպառնում է քրեական հետապնդում եւ նույնիսկ բանտ՝ նրա ֆինանսական իրական վիճակի մասին Forbes-ի բացահայտած տվյալներից հետո: Աստղային ֆինանսական փաստաբան Յան Հենձլիկը Daily Mail պարբերականին տված հարցազրույցում պատմել է երիտասարդ գործարարին սպառնացող հետեւանքների մասին, փոխանցում է Комсомольская Правда-ն:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը առնվազն կսկսի այն, ինչ նրանք անվանում են ոչ պաշտոնական հետաքննություն, իսկ հետո, հնարավոր է, այն բարձրացնի մինչեւ պաշտոնական հետաքննություն, ինչը նրանց իրավունք կտա դատարան ծանուցագրեր տրամադրել»,- պարզաբանել է փաստաբանը:

Յան Հենձլիկը նշել է, որ Ջեների հրապարակային անձնավորություն լինելու պատճառով գործին կարող է միանալ ԱՄՆ արդարադատության նախարարությունը: Այս գործում բոլոր մեղավորներին կարող է իրական բանտարկություն սպառնալ։

Ինքը Քայլին Forbes-ի տվյալները սխալ է համարում, ինչպես նաեւ պնդում է, որ ինքը երբեք որեւէ կոչման չի հավակնել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Forbes-ի փորձագետները կասկածի տակ են դրել Քայլի Ջեների եկամուտների չափը: Նրանք հաշվել են բիզնեսվումենի ֆինանսական վիճակը եւ եկել այն եզրակացության, որ Քայլին կեղծել է հարկային հայտարարագրերը, իսկ նրա կոսմետիկ բրենդն ավելի քիչ գումար է բերում, քան նախկինում պնդում էին:

style.news.am