Այրոցի առաջացումը կապված է մարսողական հյութերի՝ կերակրափողի լորձաթաղանթի վրա ազդեցության հետ: Կերակրափողի լորձաթաղանթը ոչ ֆիզիոլոգիապես, սակայն գտնվում է մարսողական համակարգի էպիկենտրոնում: Կերակրափողի էպիթելն ի վիճակի չէ հակազդել մարսողական ագրեսիվ ֆերմենտներին և հենց այդ պատճառով անմիջապես արձագանքում է ստամոքսաղիքային պարունակությանը՝ այրոցի տեսքով:
Այրոցի բուժումը հարկավոր է սկսել միայն հստակ բժշկական հետազոտությունից հետո: Նախ՝ պետք է բացառել սրտի իշեմիկ հիվանդությունը, քանի որ այրոցի զգացողությունը կարող է նաև այս հիվանդության նախանշան լինել:
Այրոցի բուժումը կախված է ստամոքսահյութի թթվայնության մակարդակից:
Բարձր կամ նորմալ թթվայնության դեպքում նշանակվում են պրոտոնային պոմպի բլոկատորներ: Ստամոքսի թթվայնության նվազեցումը կվերականգնի կերակրափողի լորձաթաղանթը և կվերացնի այրոցը: Եթե ստամոքսահյութի թթվայնությունը ցածր է միջին ցուցանիշից, ապա բուժումն իրականացվում է անտացիդների և պրոկինետիկների միջոցով:
Բացի դեղամիջոցային բուժումից, այրոցը կարելի է հանգստացնել՝ հետևելով սննդակարգին: Պետք է դիետիկ սննդակարգ վարել, ուտելուց հետո մոտ մեկ ժամ չի կարելի պառկել:
Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք օգնում են բուժել այրոցը, դրանցից են՝ խնձորը, նուշը, յոգուրտը, կաղամբը, մրգային հյութերը, կոճապղպեղը, դարչինը և այլն:
Այրոցի բուժման բնական բաղադրատոմսեր կարող եք գտնել մեր նախորդ հրապարակումներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը