«Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառելով». Գևորգ Դերձյան
Advertisement 1000 x 90

«Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառելով». Գևորգ Դերձյան

Ֆեյսբուքյան իր էջում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը հայտնել է.

«Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այստեղ արդեն երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»: