
Ճապոնիայի թագաժառանգ Ֆումիհիտոն և նրա ընտանիքը օգնություն են ցուցաբերել այն բժիշկներին, ովքեր բուժում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին: Ֆումիհիտոն և նրա հարազատներն անձամբ բժիշկների համար պաշտպանիչ կոստյումներ են կարել, գրում է Asahi-ն:
Արքայազն Ֆումիհիտոն որոշել է կարել պաշտպանիչ կոստյումներ այն բանից հետո, երբ տեղեկացել է Ճապոնիայի հիվանդանոցներում դրանց սղության մասին:
Կոստյումներին կցված են գրառումներ՝ երախտագիտության խոսքերով բոլոր բժիշկներին, ովքեր պայքարում են COVID-19-ի դեմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը