Երեխաների տոնին «Նեմրա» ռոք-խումբը նորովի մեկնաբանությամբ է ներկայացրել «Վանա ճուտիկ» օրորոցայինը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երեխաների տոնին «Նեմրա» ռոք-խումբը նորովի մեկնաբանությամբ է ներկայացրել «Վանա ճուտիկ» օրորոցայինը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Նեմրա» խումբը հետաքրքիր մոտեցմամբ է մատուցել «Վանա ճուտիկ» օրորոցայինը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ երգը հասանելի է խմբի «YouTube»-ի պաշտոնական էջում:

«Շնորհավորում ենք բոլոր երեխաներին և ծնողներին:
Հուսով ենք, որ այս դժվար ժամանակներում այս երգով ձեզ խաղաղ էներգիա կփոխանցենք»,-ասվում է խմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում արված գրառման մեջ:

«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով` ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով:

Խմբի անդամներն են Վան Եղիազարյանը (վոկալիստ, կիթառահար), Վասպուր Եղիազարյանը (բաս կիթառահար), Մարիաննա Կարակեյանը (դաշնակահար), Մարեկ Զաբորսկին (հարվածային գործիքներ):

Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը, 40-ից ավելի հեղինակային երգեր: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմենիա, Արմեն`շրջված)։

Խումբը մասնակցել է մի շարք ռոք-փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով։

Անժելա Համբարձումյան