Առողջապահության նախարարն իր կոնֆլիկտային բնավորության պատճառով չկարողացավ կոնսոլիդացնել բժշկական համայնքը. համաճարակաբանը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի և թեստավորման քանակի մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Առողջապահության նախարարն իր կոնֆլիկտային բնավորության պատճառով չկարողացավ կոնսոլիդացնել բժշկական համայնքը. համաճարակաբանը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի և թեստավորման քանակի մասին. tert.am

Պետք է թեստերի քանակը կտրուկ ավելացնել՝ մասնավոր լաբորատրիաների դիմաց հսկայական հերթեր են կուտակվել, դա նշանակում է, որ պետությունը բոլորին չի կարողանում ապահովել թեստերով Tert.am-ի հետ զրույցում նշեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

«Փաստը մնում է փաստ, որ մի ժամանակ ներկայացնում էին օրական 1500-1600 թեստ, հիմա տեսնում ենք, որ թեստավորման քանակը պակասում է, այսօր 600 թեստ են կիրառել, որից գրեթե կեսը դրական եղել, սակայն հասկանալի է, որ բոլորին չեն կարողանում, թեստավորել»:

Համաճարակաբանը անդրադարձավ նաև վարչապետի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ Հայաստանը վարակի երկրորդ ալիքն է անցնում, ընդգծելով, որ դա սխալ տեղեկություն է, և ակնհայտ է, որ վարչապետին սխալ տեղեկություն է հաղորդվում. «Ոչ մի երկրում երկրորդ ալիք չկա, երկրորդ ալիք լինելու է այն դեպքում, երբ հաջողությամբ առաջին ալիքն ավարտվի»:

Էդուարդ Հովհաննիսյանի կարծում է, որ եթե ՀՀ առողջապահության նախարարը վարակի տարածման սկզբում նեղ մասնագետների հետ հանդիպում կազմակերպեր, ապա հնարավոր է, որ հիմա այլ պատկեր լիներ.

«Համաճարակից առաջ պետք է հանձնաժողով կամզվեր: Մենք ունենք ուժեղ մասնագետներ, որոնք չեն ընդգրկվել գործին, սակայն  ինչքան շատ մասնագետներ համախմբվեին, ավելի հավասարակշռված որոշումներ կկայացվեին: Անցել է երեք -չորս ամիս, բայց նախարարը նոր դիմում է մասնագետներին: Դա կապված է այն հանգամանքով, որ նախարարությունը սկզբում խնդրին ավելի թեթև էր նայում, կարծում էին՝ մասնագիտական գիտելիքները կբավարարի: Պայմանավորված էր նաև նախարարի կոնֆլիկտային բնավորությամբ, ինչի պատճառով նա չկարողացավ կոնսոլիդացնել բժշկական համայնքը: Հիմա շատ մասնագեներ փորձում են իրենց խորհուրդները ֆեյսբուքյան գրառումերով տեղ հասցնել»:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր