Շատ դեպքերում կորոնավիրուսը ընկերքի միջոցով մորից երեխային չի փոխանցվում։ Տեղեկությունը стопкоронавирус.рф-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի երեխաների բժշկական օգնության դեպարտամենտի ու ծննդօգնություն ծառայության տնօրեն Ելենա Բայբարինան։
Բժիշկների դիտարկմամբ՝ վարակն ավելի հազվադեպ է խոցում երեխաներին ու փոքրերի մոտ հիվանդությունը որպես կանոն ավելի թեթև է ընթանում։
Եթե վարակը ընկերքի միջոցով երեխային չի փոխանցվում, ապա, մասնագետի խոսքով, նորածիններին պահում են առանձին տարածքում կամ մասնագիտացված հաստատությունում մինչև COVID-19-ով վարակված մայրն առողջանա։
Բայբարինան COVID-19 ունեցող մայրերին խորհուրդ է տվել երեխայից հեռու եղած ժամանակ փորձել պահպանել կաթն ու ապաքինվելուց հետո սկսել կերակրել երեխային։
Բժիշկը հիշեցրել է՝ ցանկալի է, որ հղիները հոգ տանեն իրենց մասին և հնարավորինս խուսափեն ոչ միայն կորոնավիրուսից, այլև մյուս բոլոր սուր շնչառական հիվանդություններից։ Բայբարինան հորդորել է պահպանել անվտանգության կանոններն ու հետևել պատկան մարմինների խորհուրդներին։