Մեկ ամիս առաջ սրա մասին էլի գրել էի:
Երկու տարվա մեջ նորընտիր վարչապետը ամեն հնարավոր ձևով հանրությանը ազդակներ հաղորդեց, որ կարգերն ու կանոնները կարելի է հանգիստ և անհետևանք խախտել: Տուգանքների գծով պարտքեր ներվեցին, երթևեկության համատարած խախտումներ անտեսվեցին (հատկապես ամենուր երկրորդ գիծ և արգելված վայրերում կայանում), տրվեցին հրամաններ ու հրահանգներ, որ թղթի վրա մնացին, առկա համակարգի պաշտոնյաները հասկացան, որ անհետևանք կարելի է չանել հանձնարարականները: Հանրությունը այս ամենը տեսավ:
Այնուհետ արտակարգ դրության պայմաններում պաշտոնյաները, ներառյալ պատգաավորներ, իրենց իսկ ընդունած կանոնները արհամարհեցին (հավաքներ ամեն առիթի ու ամեն հնարավոր վայրում առանց կանոններին հետևելու):
Այս ամենից հետո հիմա էլ տեսնում ենք հանրության տարբեր շերտերի թիրախավորում վարչապետի կողմից: Ինչը փորձ է սեփական վարքագծի և անգործության հետևանքով առաջացած խառնակ վիճակի պատասխանատվությունը հանրության վրա դնելու:
Ինչի արդյունքում մենք կտեսնենք ավելի վատ հանրային արձագանք և ավելի խառնակ օրեր ու վիճակներ:
https://www.facebook.com/photo.php?fbid=3529774493705901&set=a.510393292310718&type=3