
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը․
«Խիստ անհրաժեշտության դեպքում բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելիս խնդրում ենք պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ և ձեռնոցներ:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011550170, 011561954, 011563950 և 010592697 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ: