Տպավորությունն այն է՝ իրոք կա Վարչապետի մոտ կա լուրջ մտահոգություն, որ համավարակը վերահսկողությունից դուրս է եկել և դրանով, բնականաբար, զգում է ողջ անձնական պատասխանատվությունը, որ իր վրա կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետի ֆլեշմոբին, որով նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է մարդկանց կուտակումների, միջոցառումների լուսանկարներ և տեսանյութեր:
«Ըստ երևույթին, դրանով փորձում է մի քանի հարց լուծել: Նման ձևով մարդկանց կոչ անել, որ լինեն ավելի զգույշ, ինչն իր պարտականությունների մեջ է մտնում՝ որպես երկրի ղեկավար: Մյուս հարցը՝ արդարանալն է կառավարական ճգնաժամի համար: Որքան էլ նա հերքի, որ չի փորձում մեղքը հանրության վրա դնել, այնուամենայնիվ, դա զգացվում է։ Նա ուզում է ոչ մենակ մեղավոր լինել՝ հասկանալով, որ սա բերելու է քաղաքական պատասխանատվության: Իմ տպավորությունը դա է»,- ասաց Դանիելյանը:
Հարցին՝ այդ ֆլեշմոբով ինչ-որ խնդիր լուծվե՞ց, վարչապետը մի քանի տեսանյութեր հրապարակեց, հետո ջնջեց, որովհետև պարզվեց դրանցից մեկը նույնիսկ Հայաստանում չէ, մեկն էլ վաղուց է եղել, նա պատասխանեց. «Ընդհանարապես երկրի ղեկավարը, երբ հանրությանն է դիմում, դա պետք է լինի մտածված, բոլոր փաստերն ու նյութերը ստուգված, պետք է դրա մեջ ներգրավվեն տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք մեսիջներ կուղարկեն քաղաքացիներին և դա կհամապատասխանի կառավարության քաղաքականությանը, փաստերի ստուգում կլինի և այլն: Այսինքն, սա շատ համալիր ծրագիր է»,- ասաց նա:
Ամբողությամբ՝ tert.am