Արքայազն Ուիլյամն անհանգստանում է Հարիի համար եւ նրան ետ է կանչում Մեծ Բրիտանիա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արքայազն Ուիլյամն անհանգստանում է Հարիի համար եւ նրան ետ է կանչում Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայից ԱՄՆ տեղափոխվելուց հետո արքայազն Հարիի կյանքը լրջորեն փոխվել է։ Հայտնի է, որ Սասեքսի դուքսերը, որոնք վերջերս մեկամյա որդու հետ Լոս Անջելես են տեղափոխվել, այնտեղ տանջվում են հանգիստ չտցվող երկրպագուների պատճառով, իսկ օրերս ուժեղացրել են իրենց անվտանգությունը։

«Օտար երկիր տեղափոխվելը ոչ ոքի համար հեշտ չի լինում, եւ Հարին բացառություն չէ։ Նա չէր սպասում, որ այդքան խնդիրների կբախվի։ Ուիլյամն անհանգստանում է նրա համար։ Նա Հարիին ու Մեգանին նույնիսկ խորհուրդ է տվել Լոնդոն վերադառնալ կամ ավելի ապահով վայր տեղափոխվել»,- Us Weekly-ին հայտնել է ինսայդերը։

Եղիսաբեթ Երկորդը եւս պահպանում է կապը թոռան հետ։ Թագուհին զգում է, որ Հարիի համար բարդ է, թեեւ նրանից բողոքներ չի սլում։ Նա մշտապես հարցում է, թե ինչպես են Հարիիի ու Մեգան գործերը եւ արդյոք նրանց օգնություն է հարկավոր։

Ինսայերը հավելել է, որ Սասեքսի դուքսն ԱՄՆ-ում առավել անամպ կյանք էր սպասում, սակայն հիմա արդեն առավել անվտանգ վայր տեղափոխվելու մտքեր ունի, սակայն ամուսիններն առայժմ այդպիսի վայր չեն գտել։

Հիշեցնենք՝ վերջերս հայտնի է դարձել, որ Սասեքսի դուքսերը նյութական առումով բարդ ժամանակներ են ապրում։ Ոչ Հարին, ոչ Մեգանը չեն աշխատում եւ չունեն կայուն եկամուտ։

style.news.am



Նման նյութեր