
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 3-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Հունիսի 3-ի դրությամբ իրականացվել է 21607 ստուգում, որից միայն 655-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։