Ռուս հայտնի երգչուհի Լոլիտան ներկայացրել է «Թթվածին» նոր երգը։ Կարճ թիզերը հայտնվել է Instagram-ի իր էջում եւ ցնցել է օգտատերերին:
Սիրո մասին ստեղծագործությունը դուր է եկել հետեւորդների մեծ մասին, այդ թվում՝ Իգոր Կրուտոյին եւ Սվետլանա Լոբոդային, որոնք թողել են հիացական սմայլիկներ։ Բայց ահա տեսահոլովակը, որում երգչուհին հայտնվում է ճաղատ ռոբոտի տեսքով, որը բաժանված է մասերի, ցնցել է հանդիսատեսին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երգը հիանալի է, սակայնը դիտելը սարսափելի է», «Տհաճ է նայելը», «Ես վախեցա, երբ հանկարծ տեսա», – տեսանյութին կից գրել են հետեւորդները։
Ի պատասխան՝ Լոլիտայի հետեւորդներից մեկը հայտնել է, որ տեսահոլովակի ամբողջական տարբերակը կթողարկվի 10 օրից։