Հիպերտոնիա ունեցող պացիենտների մոտ կորոնավիրուսից մահվան ռիսկը 2 անգամ բարձր է՝ պարզել է գիտնականների միջազգային խումբը: Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են European Health Journal ամսագրում:
Ուսումնասիրելով Չինաստանի Ուհան քաղաքում փետրվարի 5-ից մարտի 15-ը հոսպիտալ դիմած 2877 պացիենտների տվյալները՝ հետազոտողները պարզել են, որ պացիենտներից 850-ը կամ 29,5%-ը տառապել է հիպերտոնիայով: Մահացությունը կազմել է 4% (850-ից 34 պացիենտ):
Հետազոտողներն ուշադրություն են դարձրել նրան, որ պացիենտների մոտ, որոնք բարձր ճնշման դեմ դեղեր չեն ընդունել, մահվան ռիսկը մեծացել է: 140 պացիենտներից, որոնք հակահիպերտենզային դեղամիջոցներ չեն կիրառել, մահացել է 11-ը կամ 7,9 %-ը, այն դեպքում, երբ դեղամիջոցն ընդունած պացիենտների շրջանում մահացությունը կազմել է 3,2%: