Հանրապետության տարածքում հունիսի 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունիսի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-11-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: