
Շոտլանդիայում 94-ամյա տարեց կինը 5 օր անցկացրել է առանց սննդի՝ վախենալով կորոնավիրուսով վարակվելուց: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին, բայց դրա մասին հաղորդել է միայն հիմա:
Թոշակառուն հինգ օր թաքնվել է իր տան վերին հարկում: Պարզվել է, որ տարեց կինը շատ է վախեցել, և նա այս ամբողջ ընթացքում սնունդ չի ունեցել:
Ծեր կինը հայտնաբերվել է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպության կամավորների կողմից, և վերջիններս նրան տաք ընթրիք են տվել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը