Տղամարդը չի ճանաչել իրեն հայելու մեջ՝ կոմայից դուրս գալուց հետո
Advertisement 1000 x 90

Տղամարդը չի ճանաչել իրեն հայելու մեջ՝ կոմայից դուրս գալուց հետո

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչ Կիմ Վայ Լին հիվանդացել էր կորոնավիրուսով: Նա վեց շաբաթ պայքարում էր հիվանդության դեմ, որից երկուսն անցկացրել է արհեստական ​​կոմայի մեջ: Այս ընթացքում լոնդոնցին փոխակերպվել է անճանաչելիության աստիճանի, գրում է New York Post-ը:

43-ամյա տղամարդը, իրեն ավելի լավ զգալով, խնդրել է հայելի և ինքն իրեն չի ճանաչել:

Կիմ Վայ Լին հիվանդացել է մարտի 12-ին: Նա հիվանդանոց է հասել 95 կիլոգրամ քաշով: Հիվանդության ժամանակ նա կորցրել է 31.5 կգ:

«Ես ինքս ինձ հայելու մեջ չճանաչեցի, երբ տեսա, թե որքան քաշ եմ կորցրել»,- ասել է տղամարդը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր