38-ամյա տաքսու վարոդ Գարեգինը կորոնավիրուսի դեմ պայքարում որոշել է իր փոքրիկ ներդրումն ունենալ: Վիրուսը հաղթահարելուց հետո թեստի դրական արդյունքով պատասխանի թուղթը մոտն է պահում` վիրուսի գոյությանը չհավատացող քաղաքացիներին ցույց տալու համար:
«Առաջին օրվանից էլ իմ մեքենայում վարորդի նստատեղը առանձնացրել էի ուղեւորներից, ու միշտ ուղեւորները զարմանում էին, ու հիմա էլ, որ առանց դիմակի նստում են, ասում եմ` դիմակը դրեք, ու որ չեն հավատում ցույց եմ տալիս թուղթը, որ հավատան: Պատահում էր անգամ, որ վախենում էին, մտածում էին, որ վարակված եմ: Մինչեւ որ բացատրում եմ, որ ապաքինվել եմ արդեն»,- ասում է տաքսու վարորդը:
Գարեգինը կորոնավիրուսով վարակվել է մայիս ամսվա երկրորդ կեսին, ընկերոջ մոտ վիրուսի հաստատվելուց հետո կասկածներ է ունեցել, դիմել է Նորքի ինֆեկցիոն, հետո թեստ հանձնել, թեստի դրական պատասխանից հետո մի քնաի օր անցկացրել է հիվանդանոցում, հետո տեղափոխվել հյուրանոց:
Չնայած նրա մոտ վարակը նրա մոտ թեթեւ ախտանշաններով է անցել, բայց շրջապատում ծանր դեպքերին ականատես լինելը հոգեբանորեն ծանր հետք է թողել Գարեգինի վրա:
«Կողքի սենյակներից տարիքով մարդկանց ձայներն էի լսում, զգում էի` ինչքան ծանր է մթնոլորտը, բժիշկներն էլ շատ զբաղված էին, քանի որ իմ սենյակում հիմնականում ասիմպտոմ դեպքերն էին, մեզ ավելի քիչ էին այցելում, հիմնականում ջերմաչափում էին անում օրը երեք անգամ»,- պատմում է նա:
Գարեգինը ապաքինվել է հունիս 2-ին եւ վերադարձել աշխատանքի: