Հունիսի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-12-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +31 +33:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +23 +28,
Կոտայքի լեռներ գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +23 +28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +29 +31,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +23 +28,
Լոռիում գիշերը՝ +5+10 ցերեկը՝ +23 +28,
Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +27 +32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +23 +28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +31+34,
Արարատում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +32 +34,
Արմավիրում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +32 +34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +23 +28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +32 +34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +30+35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +24 +29,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +24 +29 (հովիտներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +30 +35):